‘ՃՏՊ Նոյեմբերյան քաղաքում. կան տուժածներ’

833

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 23.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Ծովանի թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևա չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 1.5 կմ-ին «Շևրոլե-Նիվա» մակնիշի 588 ՕՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 1957 թ. ծնված Մ. Մ.-ը և 1972 թ. ծնված Ա. Վ.-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Վ.-ինը՝ բավարար:

Նախորդ հոդվածը‘Անդրե Վիլաշ-Բոաշ. Ես երբեք Մոուրինյոյի օգնականը չեմ եղել’
Հաջորդ հոդվածը‘Մարիո Գյոցե. Մխիթարյանը լավ է խաղում’