‘ՃՏՊ Շիրակի մարզում. կա մեկ զոհ’

880

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդը՝ 1957 թ. ծնված Գ. Յ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1982 թ. ծնված Զ. Կ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’