Գրոսսին քննարկում է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը

328

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին սկսել է Զապորոժյան ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հեռանկարի մասին քննարկումները։

Այդ մասին ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացրել է չորեքշաբթի երեկոյան Twitter-ում։

«Երեկ (սեպտեմբերի 6-ին) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջարկել է շտապ կարգով ստեղծել ԶԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության ու պաշտպանության գոտի։ Այժմ նա խորհրդակցություններ է անցկացնում այդ ծրագիրն իրականացնելու ուղղությամբ»,- հաղորդել է գործակալությունը։ Այն մասին, թե ում հետ և ինչ մակարդակով են անցկացվում այդ խորհրդակցությունները, չի նշվում։

Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը չորեքշաբթի տեղեկացրել է, որ սեպտեմբերի 8-ին ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնության մանրամասները քննարկելու է Գրոսսիի հետ։ Ըստ նրա՝ «այդ գաղափարը հում է, սակայն դրա վեկտորն ուշադրության արժանի է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեկնաբանել է «ֆիլտրացիոն ճամբարների» վերաբերյալ ԱՄՆ մեղադրանքները
Հաջորդ հոդվածըUS Open․ Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր զույգերը