‘ ՄԱԳԱՏԷ-ին չի հաջողվել միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Իրանի պատվիրակության հետ’

929

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը չի հաջողվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած տարաձայնությունների հարցում համաձայնության գալ իրանական կողմի հետ: Այս մասին Թեհրանից վերադառնալուց հետո հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր փոխտնօրեն Հերման Նակարտսը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Ատոմային գործակալության պատվիրակությանը չի հաջողվել նաև Պարչինի ռազմական հենակետում ստուգայց անցնկացնելու թույլտվություն ստանալ Իրանից:

«Երկու օր շարունակ տևած բանավեճերից հետո մեր միջև եղած տարաձայնությունները դեռ պահպանվում են, այդ իսկ պատճառով մենք չկարողացանք ավարտին հասցնել վիճելի հարցերի շուրջ համակարգային մոտեցում ցուցաբերելու մասին համաձայնագրի տեքստը»,- հայտնել է Նակարտսը:

Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել փետրվարի 12-ին Թեհրանում:

Նախորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատները» թեկնածուներից մեկին սատարելու մասին դեռ որոշում չեն կայացրել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» որևէ պահանջ չունի «Ազատ դեմոկրատներից»’