‘ՄԱԳԱՏԷ-ն Իրանից պահանջում է ապահովել մուտքը Պարչինի օբյեկտ’

881

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պահանջում է, որպեսզի Իրանն անհապաղ թույլ տա գործակալության փորձագետներին  այցելելու «Պարչին» ռազմական օբյեկտ, որտեղ, իրենց կարծիքով, միջուկային փորձարկումներ են կատարվում, հաղորդում է France-Presse գործակալությունը: «Ես կրկին Իրանից պահանջում եմ անհապաղ բացել Պարչինը՝ անկախ  կառուցողական մոտեցումների հարցում ձեռքբերումներից»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն կառավարիչների խորհրդի նիստում:

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը փետրվարի 13-ին Իրանում բանակցություններ է վարել միջուկային ծրագրի վերաբերյալ: Գործակալության բանագնաց Գերման Նակերտցի խոսքերով՝ կողմերը համաձայնություն ձեռք չեն բերել, իսկ փորձագետներին թույլ չի տրվել մտնել «Պարչին» օբյեկտ: Բանակցություններից առաջ Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաղորդել էր, որ գործակալության մասնագետները Թեհրանում կքննարկեն  մայրաքաղաքից մոտավորապես 30 կմ հարավ- արևելք գտնվող այդ օբյեկտի շուրջ համագործակցության հարցերը: Իրանը պնդում է, որ Պարչինի բազան զուտ ռազմական օբյեկտ է և ոչ մի առնչություն չունի միջուկային ծրագրի հետ, ուստի և չի կարող ընդգրկվել ՄԱԳԱՏԷ-ի կողմից հսկվող օբյեկտների ցանկում, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները նամակ են հանձնել ԱՄՆ դեսպանատան աշխատակցին (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. Նախագահը չի լուծարի խորհրդարանը և կառավարությունը (տեսանյութ)’