‘ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Իրանի միջուկային գործարաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին լուրերը’

1233

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի տարածքում գտնվող ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած ուժգին պայթյունը հաստատող տեղեկատվություն չունի, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ իրանական իշխանությունները պնդում են, որ պայթյուն չի եղել: Այդ մասին են վկայում նաև գործակալության տրամադրության տակ եղած տեղեկությունները, հայտնում է Newsru.com կայքը:

Նախկինում պայթյունի հավաստիությունը կասկածի տակ էր դրել ԱՄՆ-ի, մասնավորապես Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի կողմից:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին պայթյունի մասին գրել էր World Net Daily ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով իրանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Համիդրեզ Զաքերիին:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախը Գյումրիի քաղաքապետարանի ստուգման նյութերն ուղարկել է ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Բեքհեմը ֆանտաստիկ խաղացող է’