‘
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձել է Վեյկ ան Զեի սուպերմրցաշարի հաղթող:
Նա հոլանդացի Անիշ Գիրիի հետ 13 տուրերից հետո վաստակել էր 9-ական միավոր, ինչի պատճառով հաղթողը հայտնի է դարձել թայ-բրեյքում: Կարլսենը դրանում առավելության է հասել 1.5:0.5 հաշվով:
Երրորդ տեղն է զբաղեցրել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
‘