Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով դարձավ Champions Chess Tour Finals-ի հաղթող

240

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով նվաճեց Champions Chess Tour Finals-ի հաղթողի կոչումը։ Նորվեգացի գրոսմայստերը 7 տուրում հաղթեց բոլոր մրցակիցներին։

Կարլսենը պարտության մատնեց ամերիկացի Ուեսլի Սոյին, հնդիկ Արջուն Էրիգաիսիին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հոլանդացի Անիշ Գիրիին, վիետնամցի Լեո Կուանգ Լիեմին, հնդիկ Պրագնանադհային, լեհ Յան-Կշիշտով Դուդային։

Մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր։ Կարլսենը ստացավ 50 հազար դոլար։

Նախորդ հոդվածըՌոնալդու. Անհնարին ոչինչ չկա
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ Կիևը պետք է իրատեսական դիրք զբաղեցնի բանակցություններում