Մագնուս Կարլսենը շնորհավորել է Դին Լիրենին

258

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհավորել է չինացի Դին Լիրենին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։

«Դու ինքդ գրեցիր քո անունը հավերժության մեջ։ Շնորհավորում եմ Դին»,- գրել է Մագնուս Կարլսենը, որը հրաժարվել էր երկրորդ անգամ չեմպիոնական մրցամարտ անցկացնել հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչու հետ։

30-ամյա Դին Լիրենը հավակնորդների մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը եւ չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։ Դին Լիրենը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած առաջին չինացին է։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի ըմբիշները կկարողանան մասնակցել ԱԱ-ին և ՕԽ-ին
Հաջորդ հոդվածըՄադրիդ․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ