Մագնուս Կարլսենը պայքարից դուրս թողեց Լեւոն Արոնյանին

274

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար (ԱՄՆ) Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի արգելքը Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում։

Առաջին պարտիայում հաղթանակի հասնելուց հետո Արոնյանը հաջորդ երեք պարտիաներում պարտություն կրեց։

Կիսաեզրափակիչում Կարլսենի մրցակիցը կլինի գերմանացի Վինսենտ Կեյմերը, որը 3:1 հաշվով հաղթեց հնդիկ Պրագնանադհային։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

Նախորդ հոդվածըՀՀ ՊՆ–ն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ–ի հաղորդագրությունը
Հաջորդ հոդվածըՉիժովը խոստացել է «տրիբունալ՝ կիևյան ռեժիմի նկատմամբ»