‘Մագնուս Կարլսեն. Ես արժանի էի այս հաղթանակին’

1266

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող Մագնուս Կարլսենն իրեն արժանի է համարում այդ հաղթանակին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը» ` վկայակոչելով հավակնորդների մրցաշարի պաշտոնական կայքը, 22-ամյա նորվեգացի շախմատիստին զարմացրել է այն, որ Վլադիմիր Կրամնիկն առաջատարներին միացավ մրցաշարի երկրորդ շրջանում:

«Մրցաշարի ավարտին բոլորիս մոտ հոգնածություն կար: Իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, ես լավ հանդես եկա և արժանի էի այս հաղթանակին»,- ասել է Կարլսենը:

Խոսելով աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ տարեվերջին կայանալիք իր հանդիպման մասին` Մագնուսը, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ` շատ հետաքրքրիր պարտիաներ են մեզ սպասվում: Սակայն դեռ շատ ժամանակ կա, և կտեսնենք թե ինչ կլինի»:

Լոնդոնում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը մեկնարկել էր մարտի 15-ին, որին մասնակցում էին 8 գրոսմայստերներ: Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից Մագնուս Կարլսենը հաղթող դարձավ անսպասելի ավարտ ունեցած վերջին` 14-րդ տուրից հետո: Չնայած մրցաշարի երկու առաջատարները` Կարլսենն ու Կրամնիկն ունեին 8,5 միավոր, բայց աշխարհի թագի համար պայքարը կշարունակի նորվեգացի Կարլսենը, քանի որ նա մրցաշարում ավելի շատ հաղթանակներ  է տարել:

Մրցաշարին մասնակցած Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը անցկացրած 13 պարտիաներից 6-ն ավարտել է ոչ-ոքի, 4-ում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ 3-ում`պարտվել: Նա զբաղեցնում է երրորդ հորզիոնականը:  

Նախորդ հոդվածը‘Գյուղապետը կարտագաղթի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի հայտարարությունը՝ մանդատի հայտ. Մամուլ’