Մագնուս Կարլսեն — Յան Նեպոմնյաշչի. 5-րդ ոչ ոքին

369

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում գրանցվեց 5-րդ ոչ ոքին։

Աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենի (2855) եւ տիտղողի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու (2782) 5-րդ պարտիայում կատարվեց 43 քայլ։ Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Նեպոմնյաշչին։

Առաջին չորս պարտիաներում եւս գրանցվել էր ոչ ոքի։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակը տոնեց «Արսենալի» նկատմամբ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՌանգնիկն աշխատանքի իրավունք է ստացել եւ կսկսի ղեկավարել «Մանչեսթեր Յունայթեդը»