‘Մադոննայի նախկին սիրեկանը տուգանվել է Ժան-Մարի Լը Պենի հետ սելֆի անելու համար’

1493

Փարիզի շրջանային դատարանը տուգանել է ամերիկյան փոփ-երգչուհի Մադոննայի նախկին սիրեկանին՝ Բրահիմ Զաիբաթին՝ ֆրանսիական «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան-Մարի Լը Պենի հետ սելֆի անելու համար: Ինչպես հաղորդել է The Local-ը, երիտասարդին պարտավորեցրել են վճարել մեկ եվրո և համացանցից հեռացնել վիրավորական լուսանկարը:

87-ամյա Լը Պենը փորձում էր 29-ամյա Զաիբաթից գանձել 50 հազար եվրո՝ իր մասնավոր կյանք ներխուժելու և հեղինակային իրավունքները ոտնահարելու համար: Դատարանը մասամբ է բավարարել նրա պահանջը՝ համարելով, որ «լուսանկարը հումորիստական բնույթի է, սակայն դրա մակագրությունը քաղաքական ենթատեքստ ունի»: Միևնույն ժամանակ դատավորը հայտարարել է, որ լուսանկարը վիրավորական ու չար չէ, բայց եթե Զաիբաթն այն չհեռացնի 48 ժամվա ընթացքում, ապա տուգանքն ամեն օր կաճի հազար եվրոյով: Երիտասարդը նաև պետք է վճարի Լը Պենի իրավաբանական ծախսերը՝ երեք հազար եվրոյի չափով:

Դատաքննության առարկա դարձած լուսանկարը Twitter-ում է տեղադրվել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին: Այն արվել է Փարիզ-Նիս չվերթի ինքնաթիռի սրահում: Երիտասարդը լուսանկարվել է բերանը բաց քնած քաղաքական գործչի հետ, իսկ լուսանկարի տակ մակագրել է. «Ստիպեք, որ վաղը գնան քվեարկեն: Հանուն մեր եղբայրական Ֆրանսիայի»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը 22 տոկոսով ավելացնում է Հայաստանին հատկացվող օգնությունը’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցություն ժողով արեց’