‘Մադոննան Instagram-ում տեղադրել է համբույրի պատրաստվող հրեայի և արաբի լուսանկար’

1256

Երգչուհի Մադոննան Instagram-ի իր էջում տեղադրել է երկու տղամարդկանց լուսանկար, որոնք պատրաստվում են համբուրվել: Բնորոշ հատականիշների հիման վրա՝ սոցցանցի օգտատերերը որոշել են, որ տղամարդկանցից մեկն արաբ է, մյուսը՝ հրեա: Երգչուհին լուսանկարի տակ գրառում է արել՝ «Ապստամբող սրտեր»:

Հրապարակման պահից 15 ժամ անց լուսանկարը հավաքել է 60 հազար like և երկու հազար մեկնաբանություն: Ընդ որում՝ օգտատերերից շատերը բացասաբար են արտահայտվել լուսանկարի մասին: «Ինձ Մադոննայի արվեստը դուր է գալիս, իսկ համասեռականությունը՝ ոչ: Ի՞նչ պետք է հրապարակել մի բան, որը սրտխառնոց է առաջացնում»,- գրել է օգտատերերից մեկը:

2014 թ. օգոստոսին Մադոննայի հրապարակած մեկ այլ լուսանկար նույնպես արժանացել էր օգտատերերի քննադատությանը: Այն ժամանակ Դավիթի աստղի, իսլամական կիսալուսնի պատկերներով և Գազայի հատվածում խաղաղության կոչ անող նկարի համար երգչուհուն մեղադրեցին հիմարության, սիոնիզմի և նույնիսկ ահաբեկչության մեջ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրուշակագործին դատապարտել են՝ գեյերի պատվին տորթ թխելուց հրաժարվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ոստիկանների վայրագությունը ցուցադրվում է ամբողջ աշխարհով՝ խայտառակելով բոլորիս’