Մադուրոն կարգադրել է հատուկ գործողություն անցկացնել թմրամաֆիայի դեմ

440

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի զինված ուժերին կարգադրել է հատուկ գործողություն անցկացնել երկրի արևելքում գործող հանցախմբերի դեմ։

Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի, հանցավորության և թմրավաճառքի դեմ պայքարի «Բոլիվարիական վահան-2022» գործողության արդյունքներն ամփոփելիս։

Մադուրոյի խոսքով՝ զինվորականները պետք է «ազատվեն Կոլումբիայից ժամանող թմրավաճառների ռազմականացված և ահաբեկչական խմբավորումներից»։

Ավելի վաղ Վենեսուելան բազմիցս հարևան Կոլումբիայի իշխանություններին մեղադրել է ապօրինի զինված կազմավորումներին աջակցելու մեջ, որոնք գործում են Վենեսուելայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայրենասիրություն՝ ըստ Սի Ձինպինի
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Մոսկվան կպատասխանի, եթե Ռուսաստանի դեմ ՀԿՌՀ կիրառվի