Մադուրո․ ՌԴ-ի տնտեսությունը նույնիսկ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում վերելք է ապրում

216

Ռուսաստանը, չնայած արևմտյան պատժամիջոցներին, տնտեսության թռիչքի է հասել և դրա համար էլ զբաղեցրել է հինգերորդ տեղն աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում։

Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորհրդարանին իր ամենամյա ուղերձում։

«Ռուսաստանյան տնտեսության դեմ լայնածավալ պատերազմ է հայտարարվել, այս տարիներին Ռուսաստանը, մեծն նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, աճել է ու վերածվել հինգերորդ տնտեսությանը՝ աշխարհում, և առաջինը՝ Եվրոպայում»,- հայտարարել է Մադուրոն։

Նա շեշտել է, որ «Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցների ալիքի վրա» եվրոպական տնտեսությունն «անկում է ապրել, իսկ Ռուսաստանի տնտեսությունը հրթիռի պես վեր է խոյանում»։

Նախորդ հոդվածըԶախարովան Կուլեբային անկիրթ մարդ է անվանել
Հաջորդ հոդվածըԲըլթ-50. «ՉԻ»