Մադուրո․ Վենեսուելան չի վերադառնա Ամերիկյան պետությունների կազմակերպություն

237

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղեկացրել է, որ Վենեսուելան երբեք չի վերադառնա Ամերիկյան պետությունների կազմակերպություն (ԱՊԿ), որը պետք է լուծարվի։

«Ամերիկյան պետությունների կազմակերպությունը 70 տարի խրախուսել է բոլոր ռազմական ներխուժումներն ու պետական հեղաշրջումները Լատինական Ամերիկյաում և Կարիբյան ավազանում՝ Չիլիում, Բրազիլիայում, Հոնդուրասում, Պարագվայում, Բոլիվիայում, հենց դրա համար մենք դուրս ենք եկել այդ կազմակերպությունից և երբեք այնտեղ չենք վերադառնա»,- երկուշաբթի պետական հեռուստատեսության «Մադուրոյի հետ պլյուս» հեղինակային ծրագրում հայտարարել է Վենեսուելայի նախագահը։

Մադուրոն շեշտել է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը «սոսկալի պատմություն ունի և այսօր վերածվել է ոչնչի, ավերակների, որոնք պետք է անհետանան»։ Նա առաջարկել է «ԱՊԿ-ին դարձնել ցինիզմի և ինտերվենցիայի սահմռկեցուցիչ թանգարանի»։ Նա պաշտպանել է Մեքսիկայի նախագահ Լոպես Օբրադորին, որի կարծիքով՝ «Ամերիկյան պետությունների կազմակերպությունն արդեն ոչնչի չի ծառայում»։

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (կենտրոնակայանը՝ Վաշինգտոնում) ստեղծվել է 1948 թ․ և մինչև հիմա գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Ձևականորեն՝ նրա կազմի մեջ էին մտնում Հյուսիսային, Հարավային , Կենտրոնական Ամերիկաների և Կարիբյան ավազանի 35 պետություններ։ 1962 թ․ ԱՊԿ-ն, ԱՄՆ-ի ճնշման տակ, կասեցրեց Կուբայի անդամակցությունը։ 2017 թ․ Վենեսուելան դուրս եկավ կազմակերպությունից։ 2021 թ․ նոյեմբերին Նիկարագուայի իշխանությունները որոշեցին լքել կազմակերպությունը՝ հանրապետության ներքին գործերին կազմակերպության միջամտության պատճառով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Կենտրոնական Ասիայի երկրների մի մասը կարող է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Հաջորդ հոդվածըԳԴՀ նախկին կանցլերի կինը հեռացվել է աշխատանքից՝ մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն այցի պատճառով