‘Մադուրո. Արևմուտքը կփորձի արդարացնել ռազմական ներխուժումը Վենեսուելա’

2948

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրների դաշինքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, դոսիե է պատրաստում՝ ռազմական ներխուժումը Վենեսուելա արդարացնելու համար:

«Վենեսուելան մշտապես ագրեսիայի է ենթարկվում ԶԼՄ-ներում: Փորձ է արվում դոսիե ստեղծել՝ արդարացնելու համար միջազգային միջամտությունը: ԶԼՄ-ներում քայլեր են արվում՝ մարդասիրական ճգնաժամ առաջացնելու և ՄԱԿ-ի առջև այն օգտագործելու որպես առիթ՝ արդարացնելու համար ԱՄՆ կառավարության գլխավորությամբ երկրների դաշինքի միջամտությունը»,- հայտարարել է Մադուրոն ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի ամբիոնից:

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած հարց քննարկել ԱՄՆ իր պաշոնակցի հետ: «Այս ամբիոնից ես հայտարարում եմ. չնայած հսկայական պատմական տարբերություններին, հսկայական գաղափարական տարբերություններին, հսկայական սոցիալական տարբերություններին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսը պատրաստ է սեղմելու ԱՄՆ նախագահի ձեռքը և նրա հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու մեր տարաձայնությունները և մեր տարածաշրջանի խնդիրները»: Մադուրոն հավելել է, որ վենեսուելացիները չեն ատում ԱՄՆ-ը, ընդհակառակը՝ գնահատում են այդ երկիրը, նրա մշակույթն ու արվեստը:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ գեներալ. C-300-ի մատակարարումը Սիրիային «անկայուն պայմաններ» է ստեղծում’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված Մեղրիի տարբերակը’