‘Մադուրո. Վենեսուելայում հանցավորության բարձր մակարդակը կապված է հեռուստասերիալների հետ’

893

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտել է իր երկրում հանցավորության բարձր մակարդակի բացատրությունը. նրա կարծիքով՝ այն կարող է կապված լինել հեռուստասերիալների հետ: Այս մասին հաղորդել են լատինաամերիկյան լրատվամիջոցները:

«Մենք խաղաղ մշակույթ կստեղծենք»,- հայտարարել է Մադուրոն: Իսկ առայժմ, հավելել է նա, հեռուստաալիքները հարստանում են սերիալների միջոցով, որտեղ գլխավոր դերակատարները մարդկանց են սպանում, սակայն ներկայացվում են որպես հերոսներ: «Քանի՜ միլիոն մարդ է դա տեսնում: Տղանե՛ր, աղջիկնե՛ր, երիտասարդությո՛ւնը: Ի՜նչ ազդեցություն  կարող է նրանց վրա գործել մարդասպաններին որպես հերոս ներկայացնելը»,- շեշտել է Մադուրոն: Նախագահը հաղորդակցության նախարարին հանձնարարել է մանրակրկիտ քննել հեռուստածրագրերի բովանդակությունը:

Պաշտոնական տվյալներով՝ Վենեսուելայում 2013 թ.  100 հազար բնակչի հաշվարկով սպանությունների թիվը կազմել է 39: Սակայն Observatorio Venezolano de Violencia  անկախ կազմակերպությունն այլ տվյալներ է հաղորդում՝ 100 հազար բնակչի հաշվարկով՝ 79 սպանություն, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանը չներկայացավ սեփական ասուլիսին. Yerkir’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանի գոլը՝ «Սպարտակի» անցած տարվա ամենագեղեցիկ գոլը ‘