‘Մադուրո. Օբաման անձամբ ուզում է հեղաշրջում կատարել Վենեսուելայում’

945

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձնական խնդիր է դրել՝ հասնել պետական հեղաշրջման Վենեսուելայում: Նման փորձերը դատապարտված են ձախողման, երկուշաբթի հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժողովրդին հասցեագրված ուղերձում, որը կառավարության նիստից հետո  հեռարձակվել է Վենեսուելայի հեռուստաաալիքներով ու ռադիոկայաններով: Կառավարության նիստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Օբաման որոշել է պատժամիջոցներ կիրառել Կարակասում կառավարության յոթ պաշտոնյաների նկատմամբ:

Մադուրոյի կարծիքով՝ «Նախագահ Օբաման որոշել է գնալ ձախողման դատապարտված ճանապարհով: Նա որոշել է իր մասին նույնպիսի հուշ թողնել, ինչպես Ռիչարդ Նիքսոնը և Ջորջ Բուշը: Հենց այդպես կհիշեն նրան՝ այսօր կատարածի համար,- ասել է Մադուրոն ու հավելել:- Վենեսուելայի ժողովուրդը խաղաղասեր է, և դուք (Օբաման) իրավունք չունեք հարձակվել նրա վրա կամ նրան հայտարարել սպառնալիք՝ Միացյալ Նահանգների ժողովրդի դեմ»: Մադուրոն համոզմունք է հայտնել, որ ամերիկացիների համար իսկական սպառնալիքը հենց ԱՄՆ նախագահն ու նրա վարչակազմն են, որոնք աշխարհի տարբեր շրջաններում զբաղված են «ներխուժումներով, սպանություններով, ահաբեկչության ֆինանսավորմամբ»: «Սպառնալիքը դուք եք: Դուք չեք պաշտպանում աֆրոամերիկացիներին, որոնց ամեն օր սպանում են ամերիկյան քաղաքների փողոցներում»,- ասել է Մադուրոն: Փոխանցում է ТАСС-ը:  

Նախորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի նախկին վարչապետը, հակառակ Տոկիոյի առարկությունների՝ մեկնում է Ղրիմ’