‘Մադրիդը ետ չմնաց «Բարսելոնայից»’

765

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար եռյակը միայն հաղթանակներ տարավ: «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:

2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վալյադոլիդի»: Մադրիդցիների կազմում 20-րդ գոլը խփեց Ռադամել Ֆալկաոն:

Փոքր ինչ ավելի հետաքրքիր ստացվեց «Ռեալ» — «Ռայո Վալեկանո» հանդիպումը: «Արքայական» ակումբը արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց. աչքի ընկավ թիմի դպրոցի սան Ալվարո Մորատան:

Իսկ հետո խաղադաշտում իսկական «համերգ» տվեց «Ռեալի» պաշտպան եւ այդ խաղում նաեւ ավագ Սերխիո Ռամոսը: Նախ, վերջինս 12-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը կրկնապատկեց, իսկ 18-րդ րոպեին ընդամենը 40 վայրկյանում երկու անգամ արժանացավ դեղին քարտի եւ հեռացվեց խաղադաշտից:

Բայց «Ռայո Վալեկանոն» չկարողացավ օգտվել նման նվերից եւ «Ռեալ» հաղթական հաշիվը հեշտությամբ պահպանեց մինչեւ հանդիպման ավարտը՝ 2:0:

Այս տուրից հետո «Բարսելոնան» ունի 65, Մադրիդի «Աթլետիկոն»՝ 53, իսկ «Ռեալը»՝ 49 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 24-րդ տուր 

«Վալյադոլիդ» — «Աթլետիկո»՝ 0:3

Ռադամել Ֆալկաո, 11, Դիեգո Կոստա, 53, Կրիստիան Ռոդրիգես, 90

«Ռեալ» — «Ռայո Վալեկանո»՝ 2:0

Ալվարո Մորատա, 3, Սերխիո Ռամոս, 12

Նախորդ հոդվածը‘Ճեղք՝ կնքված քվեատուփի տակի հատվածում’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն կհետևի ԶԼՄ-ների հրապարակումներին ‘