‘Մադրիդը կոչ է անում Կատալոնիայի ղեկավարին’

1962

Իսպանիայի իշխանությունները կոչ են արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին ինքնավարության բնակիչների տեսակետն իմանալու համար տարածաշրջանի նոր ընտրություններ անցկացնել, այլ ոչ թե անկախության հանրաքվե: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է կրթության, մշակույթի և սպորտի նախարար, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:

«Եթե Պուչդեմոնն ուզում է իմանալ կատալոնցիների տեսակետը, դա շատ հեշտ է՝ թող ինքնավար ընտրություններ կազմակերպի»,- նշել է իսպանական կառավարության ներկայացուցիչը Antena 3 հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նա հավելել է, որ նոր կամարտահայտության կազմակերպման անցկացումը շրջանի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում, մինչդեռ հանրաքվեի կազմակերպումը՝ ոչ:

Մադրիդը այս հանրաքվեն համարում է անօրինական: Սեպտեմբերի 7-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել թագավորության կառավարության հայցերը Կատալոնիայում հանրաքվեի օրենքի անօրինականության վերաբերյալ: Այդ կապակցությամբ ավտոմատ կերպով դադարեցվում է տարածաշրջանի իշխանությունների նախաձեռնության գործողությունը:

Փոխանցում է tass.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան կանխավճար է տվել ռուսաստանյան C-400-ի համար’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Եղեգնաձորում’