‘Մադրիդի բժիշկները բողոքի ցույց են անցկացրել’

983

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մարտի 18-ին մեծածավալ բողքի ցույց են անցկացրել առողջապահության ոլորտի աշխատակիցները, որոնց դժգոհության պատճառ է դարձել մայրաքաղաքում 6 հիվանդանոցներ և 27 բժշկական կենտրոններ սեփականաշնորհելու՝ իշխանությունների մտադրությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Չնայած անձրևոտ եղանակին, բողոքի ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել: Իսպանիայի խոշորագույն արհմիությունների ներկայացուցիչները նշել են, որ նման կերպ բժիշկները և քաղաքացիները փորձում են թույլ չտալ կործանել մայրաքաղաքի առողջապահության համակարգը: Կազմակերպիչները խոստացել են յուրաքանչյուր շաբաթվա երրորդ կիրակի օրը կրկնել բողոքի ցույցը:

Նախորդ հոդվածը’11 օրվա ընթացքում բնությանը հասցվել է 1.15 մլն. դրամի վնաս’
Հաջորդ հոդվածը‘Աննախադեպ սկանդալ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում’