‘Մադրիդի «Ռեալը» հեռացվեց Իսպանիայի Գավաթից’

1073

Մադրիդի «Ռեալը» հեռացվել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունից, հաղորդում է Marca -ն: Արքայական ակումբի հեռացման պատճառը «Կադիսի» հետ 1/16 եզրափակիչի առաջին խաղում որակազրկված ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշեւին խաղադաշտ դուրս բերելն է:

Անցած մրցաշրջանը «Վիլյառեալում» անցկացրած Չերիշեւը նախորդ հանդիպումներից ունի երեք դեղին քարտ եւ պետք է բաց թողներ մեկ հանդիպում: «Կադիսի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Չերիշեւը փոխարինվել էր ընդմիջմանը, երբ «Ռեալի» մարզչական շտաբին տեղյակ էին պահել այդ մասին:

«Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով, սակայն պայքարը կշարունակի «Կադիսը»: Մադրիդյան թիմը պատրաստվում է բողոքարկել հեռացման մասին որոշումը: 

Նախորդ հոդվածը‘London Chess Classic ‘
Հաջորդ հոդվածը‘Տոմաս Տուխել. «Մխիթարյանն իսկական օրինակ է բոլորի համար»’