Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

297

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Ալմերիային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերն արդեն 6-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը բելգիացի հարձակվող Լարջի Ռամազանիի գոլի շնորհիվ։ 61-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը։ «Ռեալի» հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

«Ռեալը» երկրորդ տուրում օգոստոսի 20-ին Վիգոյում կմրցի «Սելտայի» հետ։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ալմերիա» — «Ռեալ»՝ 1:2 (տեսանյութ)

Լարջի Ռամազանի, 6  — Լուկաս Վասկես, 61, Դավիդ Ալաբա, 75

Նախորդ հոդվածը5 զոհ, 17 անհետ կորած
Հաջորդ հոդվածը6 զոհ, 16 անհետ կորած