‘ Մադրիդի քաղաքապետի թեկնածուն կոչ է արել կատալոնական «Բարսելոնային» և Բիլբաոյի «Ատլետիկին» դուրս գալ Իսպանիայի առաջնությունից’

907

Մադրիդի քաղաքապետի թեկնածու Էսպերանսա Ագիրեն կոչ է արել կատալոնական «Բարսելոնային» և Բիլբաոյի «Ատլետիկին» դուրս գալ Իսպանիայի առաջնությունից: Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է այդ թիմերի երկրպագուների՝ Իսպանիայի պետական խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, որը նրանք ուզում են հերթական անգամ ցուցաբերել Գավաթի խաղարկության մայիսի 30-ին կայանալիք եզրափակչում: 

«Այս ակումբները դարձյալ հասան եզրափակիչ, և դրանց երկրպագուները, ինչպես սպասելի է, մտադիր են օգտագործել այս խաղը՝ ցուցաբերելու իրենց ատելությունը՝ սուլելով հիմնը և Իսպանիայի թագավորին: Սա թշնամանքի ուղղակի դրսեւորում է մյուս իսպանացիների հանդեպ, որոնք չպետք է թույլ տան այսպիսի հանցագործություն: Ես կոչ եմ անում այս թիմերին՝ դուրս գալ Իսպանիայի առաջնությունից»,-Ագիրեի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» և «ETIHAD» ավիաընկերությունը նոր պայմանագիր կստորագրեն’
Հաջորդ հոդվածը‘ NHL. Oրվա բախումները(տեսանյութ)’