‘Մադրիդում բժիշկների գործադուլի պատճառով հետաձգվել են հազարավոր վիրահատություններ ‘

747

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի, ինչպես նաև մի քանի արվարձանային քաղաքների  բժիշկներն անժամկետ գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով շուրջ 4000 վիրահատություն է հետաձգվել՝ հայտնում է El Pais իսպանական լրատվամիջոցը:

Արդեն երեք շաբաթ է, ինչ իսպանացի բուժաշխատողներն ընդվզում են տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրում ձեռնարկված խնայողության խիստ միջոցառումների դեմ:  

Աղբյուրը նշում է, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չշտկվի, ապա Իսպանիայում առողջապահական կաթված կառաջանա:

Նախորդ հոդվածը‘Մեսրոպ Հարությունյան. Ձայնագրության տարածումը խախտում է ԶԼՄ-ների մասին օրենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան մտադիր է հրաժարվել ԵՎրատեսիլ-2013-ին մասնակցությունից’