Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը փոստով ուղարկված ռումբ է պայթել

297

Մադրիդում Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հաղորդել է, որ դեսպանատունը փոստային առաքում է ստացել, որն ստանալու պահին պայթել է պարետի ձեռքում։

«Պարետն աննշան վնասվածքներ է ստացել, նա տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեսպանատան մյուս աշխատակիցներից ոչ ոք չի վնասվել»,- Facebook-ում գրել է Նիկոլենկոն։

«Պատմության ընթացքում եղել են հարձակման դեպքեր մեր դիվանագիտական առաքելությունների և աշխատակիցների դեմ, բայց ծրարով պայթուցիկ առաջին անգամ ստացանք»,- նշել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի ուշ  Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը պատմել է միջադեպի մանրամասները։ Նա նշել է, որ պայթել է ոչ թե նամակը, ինչպես նախապես էր հաղորդվել, այլ մեծ փաթեթի մեջ գտնվող ծանրոցը, որը հասցեագրված էր դեսպանին։

Դեսպանի խոսքով՝ փաթեթը դիվանագիտական փոստի նման չէր, հետադարձ հասցե չուներ և կասկածելի էր թվացել դեսպանատան քարտուղարներից մեկին, որն էլ ծանրոցը փոխանցել էր պարետին։ «Փաթեթում տուփ էր եղել, և պարետը նույնպես կասկածել էր, ու որպեսզի կողքը ոչ ոք չլինի՝ դուրս էր եկել բակ, ու երբ բացել էր տուփը, ինչ-որ չխկոց էր լսել ու տուփն արագ դեն էր նետել. հենց այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել պայթյունը»,- պատմել է դեսպանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը ԱԽ-ի հետ կքննարկի հնարավոր գործողությունը Սիրիայի հյուսիսում
Հաջորդ հոդվածըԲրազիլիայում սողանքի հետևանքով կան զոհեր և տասնյակ անհետ կորածներ