Մադրիդ․ Խաչանովը պարտվեց Ալկարասին

324

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ պարտություն կրեց 4:6, 5:7 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի խորվաթ Բորնա Չորիչի եւ գերմանացի Դանիել Ալտմայերի դիմակայության հաղթողը։

Ալկարասն անցած տարի նվաճել է այս մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելուց բացի` ՌԴ-ն այլ տարբերակ չունի
Հաջորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը կարող է մեղադրանք ներկայացնել Հանթեր Բայդենին