Մադրիդ․ Խաչանովը պարտվեց աշխարհի 156-րդ ռակետին

393

Մադրիդում մեկնարկած թենիսի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում 25-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 156-րդ ռակետ, 28-ամյա ֆրանսիացի Լյուկա Պույի հետ։

Համաշխարհային դասակարգման 26-րդ համարն անսպասելի պարտություն կրեց երկու սեթում՝ 3։6, 4։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Երկրորդ շրջանում Լյուկա Պույի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըԻտալիայի վարչապետը քննադատել է Լավրովին
Հաջորդ հոդվածըԼավրովի հայտարարությունը` դիվանագիտական սկանդալի պատճառ