Մադրիդ․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

244

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 25-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:5, 4:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 54 րոպե։

1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի եւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողը։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը շնորհավորել է Դին Լիրենին
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր