‘
Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Մադրիդում ընթացող АТР 1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը:
Մոսկվացի 22-ամյա թենիսիստը 3 սեթում պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին եւ լքեց պայքարը: 2 ժամ 30 րոպե տեւողությամբ մրցախաղում Վերդասկոն հաղթեց 6:7, 6:1, 7:5 հաշվով:
Երրորդ շրջանում իսպանացի թենիսիստի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը:
37-ամյա իսպանացի Դավիդ Ֆերերը 4:6, 1:6 հաշվով պարտվեց մրցաշարի գործող հաղթող, գերմանացի Ալեքսանդր Զվերեւին: Դա Դավիդ Ֆերերի վերջին մրցախաղն էր պրոֆեսիոնալ կարիերայում:
Կարիերայի ընթացքում իսպանացին 27 տիտղոս է նվաճել մենախաղում: 2013-ին նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ:
‘