‘Մադրիդ. Ֆեդերերը եւ Ջոկովիչը մեկնարկել են հաղթանակով’

988

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եւ 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով են մեկնարկել Մադրիդում ընթացող АТР 1000 շարքի մրցաշարում։

Սերբ թենիսիստը 1 ժամ 5 րոպեում 6:4, 6:2 հաշվով հաղթել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցին:

Աշխարհի երրորդ ռակետ Ֆեդերերը 6:2, 6:3 հաշվով ուժեղ է գտնվել ֆրանսիացի Ռիշար Գասկեից: Մրցախաղը տեւել է 54 րոպե:

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը, իսկ Ֆեդերերն ուժերը կչափի Մարտոն Ֆուչովիչ (Հունգարիա) – Գաել Նոֆիս (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն արգելել է «Նապոլի»-ին հարազատ մարզադաշտում անցկացնել Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Այս «քամբեքն» ունի անուն՝ Յուրգեն Կլոպ’