‘Մաեստրո Չավին դարձավ 33 տարեկան’

806

Այսօր լրանում է 21-րդ դարի եւ ինչու ոչ, պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Չավիի ծննդյան 33-ամյակը: Այն, որ Չավին անհատական ոչ մի խոշոր մրցանակ չի նվաճել, միեւնույն է, չի նսեմացնում նրա խոշորագույն դերը ժամանակակից ֆուտբոլի զարգացման գործում: Բավական է թվարկել նրա բոլոր տիտղոսներն ու նվաճումները, որոնցում հենց նա է առանցքային դեր ունեցել, որպեսզի պատկերը պարզ լինի:

Իսպանիայի հավաքականում՝ 2010թ. Աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012թթ. Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

«Բարսելոնայի» կազմում՝ Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի 6-ակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի կրկնակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի հաղթող, Իսպանիայի Գավաթի կրկնակի հաղթող, Իսպանիայի Սուպերգավաթի 5-ակի հաղթող:

Բայց նույնիսկ այս նվաճումները չեն կարող արտացոլել իսպանական ֆուտբոլի եւ «Բարսելոնայի» խորհրդանիշ հանդիսացող Չավիի մեծությունը: Այն հասկանալու համար պարզապես պետք է դիտել նրա խաղը: Գեղագիտական հաճույք ստանալ նրա հեռակառավարվող եւ նուրբ  փոխանցումներից, խաղը դիրիժորի պես վերահսկելու ունակությունից, խաղադաշտում նրա պահվածքից, թիմակիցներին վստահություն ներշնչելու էներգիայից…. Մաեստրո Չավի եւ սրանով ամեն ինչ ասված է. այսպիսի ֆուտբոլիստները 50-100 տարին մեկ են ծնվում:

Տեսանյութում եւս մեկ անգամ եւս վայելեք ֆուտբոլի կախարդի խաղը:

Նախորդ հոդվածը‘Հասնել եւ անցնել Տաջիկստանին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի քաղաքագետ. Վրաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում լրիվ հայամետ է’