‘Մաեստրո Օհան Դուրյանի ծննդյան օրը (տեսանյութ) ‘

1261

Այսօր հայ մեծանուն դիրիժոր մաեստրո Օհան Դուրյանի ծնդդյանա օրն է: 

Ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում։ Տեղում կոմպոզիցա և խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա և զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

1962-1969-ին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։ Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։

Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի,  Բեռնշտայնի, Կարայանի  ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հեռացավ Հայաստանից Մոսկվա։ Ավելի ուշ Հայաստանում միացավ 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։

Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակման մասին’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Ազոյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանին. Ինձ համար լեգենդ եք Դուք, Պարոն Նախագահ’