‘Մաթեուս. Եզրափակչում գերմանացիներից պետք չէ սպասել զվարճալի շոու’

980

 1990 թվականի աշխարհի առաջնությանը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած  Լոթար Մաթեուսը իր կարծիքն է հայտնել գերմանացիների և արգենտինացիների սպասվելիք եզրափակիչ խաղի մասին: Նա ասել է, որ պետք չէ Յոհաիմ Լյովի թիմից ևս մեկ անգամ նման ջախջախիչ խաղ սպասել Արգենտինայի հետ եզրափակիչ խաղում:Լեգենդար ֆուտբոլիստը կարծում է, որ այս հանդիպման ընթացքում այլ խաղային տակտիկա կկիրառվի: 

«Լյովը հասկանում է, թե երբ պետք է զգույշ խաղալ, ինչպես Գանայի և Ֆրանսիայի հետ  հանդիպումներում, իսկ երբ կոտրել հակառակորդին՝ оգտագործելով նրա բոլոր թուլությունները, ինչպես Բրազիլիայի դեպքում: Սակայն, եզրափակիչ հանդիպումում  ոչ մի արագ հաղթանակ  չի լինի: Վստահ էլ  չեմ՝ արդյո՞ք դրան կձգտի Գերմանիայի հավաքականը: Կարծում եմ՝ Գերմանիայի չի հաջողվի դա անել և  նա չի էլ ձգտի դրան: Ցանկացած թոփ թիմի  ուժը բազմազանության մեջ է:  Ահա և Գերմանիան այս աշխարհի առաջնությունում փոփոխում է իր տակտիկան: Այդ իսկ պատճառով պետք չէ  գերմանացիներից ևս մեկ զվարճալի շոու սպասել: Իսկ այ հաղթանակ, անպայման պետք է սպասել», —  Մաթեուսի մեկնաբանություններն է մեջ բերել  «Спорт-экспресс»-ը:

Նախորդ հոդվածը‘«ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից. Փաստինֆո ‘
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը կստուգի սեպարատիզմի առկայությունը’