‘ Մաթյոն հաստատել է` Մեսսին և Էնրիկեն տարաձայնություն են ունեցել’

753

«Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մաթյոն հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` թիմի առաջատար Լիոնել Մեսսին և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տարաձայնություններն են ունեցել: Իսպանական առցանց լրատվամիջոցների հաղորդմամբ` Մաթյոն այս մասին ասել է «RMC Sport»-ի եթերում:

«Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյեն հասկացրել է, որ հարձակվող Լիոնել Մեսսիի եւ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև կոնֆլիկտը խիստ չափազանցված էր: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս մամուլում տեղեկություններ են հայտնվում կատալոնացիների գրոհների առաջատարի եւ մարզչի միջև բարդ հարաբերությունների մասին:

«Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ վերադարձանք տոներից: Լեոն հանկարծակի կորցրեց ինքնատիրապետումը կոպիտ խախտման պատճառով, որը մարզումների ժամանակ չէր տեղի ունեցել: Մթնոլորտը լարված էր, և մարզիչն ու Մեսսին մի քանի կոպիտ խոսքեր փոխանակեցին:

Դրանից հետո Լուիս Էնրիկեն գնաց հանդերձարան, նրանք խոսեցին, և կոնֆլիկտը հարթվեց: Այդպիսի բան շատ թիմերում է պատահում, բայց այս դեպքում առանձնահատուկ ուշադրություն դարձրին, քանի որ մենք՝ «Բարսելոնան» ենք: Կոնֆլիկտն ուռճացնում են, և դա է իրական խնդիրը»:

Նախորդ հոդվածը‘Եթե թույլ չեն տալիս մարդասպանին բռնել, ոստիկանապետն էլ «հակառակ կողմին» կբռնի. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերի.«Ցածր եմ գնահատում Վան Գալի մարդկային որակները»’