‘«Մալագայի» ֆուտբոլիստները վերջապես աշխատավարձ են ստացել’

728

«Մալագայի» ֆուտբոլիստները ստացել են աշխատավարձի մի մասը, որը ուշացրել էին դեռ նախորդ մրցաշրջանից:

Այդ գումարները, սակայն, կարող են չբավականացնել թիմի պարտքերը, հարկային պարտավորությունները, ֆուտբոլիստների տրանսֆերները մարելու համար, հաղորդում է Elconfidencial.com-ը:

Առանց այդ պարտքերը մարելու «Մալագան» չի կարող ստանալ Չեմպիոնների լիգայում իր հաջող մրցելույթների դիմաց ՈւԵՖԱ-ից հասանելիք պարգեւավճարները: Ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կարծիքով, «իրավիճակը թույլ է տալիս մի փոքր շնչել, չնայած ոչ այնքան խորը», եւ կա վտանգ, որ պարտքերը մարելու համար ստիպված պիտի լինեն վաճառել  թիմի ակտիվները՝ նկատի ունենալով «Մալագայի» առաջատարներին՝ Իսկոյին, Տուլալանին, Մոնրեալին եւ Կամաչոյին:

Հիշեցնենք, որ «Մալագայի» սեփականատերն է շեյխ Աբդուլա բին Նասեր Ալ-Տհանին, որը տնտեսական ճգնաժամի պայմաններում դադարեցրել էր թիմի ֆինանսավորումը:

 

Նախորդ հոդվածը‘2015 թ. ՌԴ մուտք գործելը հնարավոր կլինի միայն արտասահմանյան անձնագրի առկայության դեպքում ‘
Հաջորդ հոդվածը‘Արտակ Դավթյանը՝ վարչապետի հայտարարության և գիտելիքներ չունեցող ԱԺ պատգամավորների մասին ‘