‘Մալաթիա-Սեբաստիա համայնքում ջուր չի լինի’

1033

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի եւ հարակից օբյեկտների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ 2 հոգի ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը Նեմցովի սպանությունը քաղաքական է համարում’