‘Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ուշագրավ բացահայտումներ է արել. Մամուլ’

973

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը թիվ 191 դպրոցի մանկավարժների հետ երեկ ունեցած նախընտրական հանդիպմանը ուշագրավ բացահայտումներ է արել` հաստատելով սոցհարցումների սնանկությունը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Օհանյանը նախ ասել է, որ այս ընտրություններում չկա լուրջ մրցակցություն: Հետո խոսել է ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության պակասի մասին հավելելով, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են Մալաթիա-Սեբաստիայում 101 հազար աշխատողներից ընտրությանը մասնակցելու մտադրություն ունի ընդամենը 25-30 հազարը: Այսինքն` շուրջ 25-30 տոկոսը: Այնինչ, երբ պաշտոնապես հրապարակվում են այս կամ այն սոցհարցումների արդյունքները, նշվում է 50-ից մինչև ավելի քան 70 տոկոս մասնակցության մասին: Վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ այդ 25-30 հազար ընտրողների 70-80 տոկոսը ձայն է տալու իրենց թեկնածուի օգտին: «Արդյո՞ք դա կհամարվի ընտրություն: Իհարկե ոչ, որովհետև գիտեք, որ գրանցված շատ եվրոպական դիտորդներ կան»,- անկեղծացել է նա»:

Նախորդ հոդվածը‘Զանգահարողը ներկայացել է ԿԸՀ անդամ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դե ռադ եղեք դեպի «ապահով Հայաստան». Մամուլ’