‘Մալայզիական «Բոինգի» աղետի վայրում հայտնաբերվել է 251 դիակ’

768

Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանում՝ մալայզիական «Բոինգի» կործանման վայրում, փրկարար-որոնողական աշխատանքների ընթացքում հայտանբերվել են 251 դիակ և 66 մասունքներ, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հուլիսի 21-ի առավոտյան ժամը 7-ի դրությամբ՝ հայտնաբերվել են 251 զոհվածների դիակներ և 66 մասունքներ, որոնք տեղափոխել են  Տորեզի երկաթուղային կայարանի սառցավագոններ»,- ասվում է արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամլո հաղորդագրության մեջ:

Ուկրաինական գերատեսչությունում պնդում են, որ «որոնողական աշխատանքները դժվարանում են զինված անջատականների ներկայության պատճառով, որոնք խոչընդոտում են փրկարարների ատորաբաժանման աշխատանքներին»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Ռուսաստանը մատակարարում, վարժեցնում ու խրախուսում է անջատականներին’
Հաջորդ հոդվածը‘SkyNews-ի թղթակցի գործողությունները աղետի վայրում քննադատության ալիք են բարձրացրել’