‘Մալայզիայի ոստիկանությունը ուժեղացնում է սոցցանցերի վերահսկողությունը’

1113

Մալայզիայի ոստիկանությունը կուժեղացնի սոցիալական ցանցերով, օրինակ՝ Facebook-ով, ինչպես նաև հաղորդակցության պլատֆորմներով, այդ թվում՝ WhatsApp-ով տարածվող լուրերի վերահսկողությունը: Այդ մասին երեքշաբթի Կուալա-Լամպուրում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թագավորության իրավապահ մարմինների ղեկավարը:

Անցած տարի Մալայզիայի իշխանությունները Facebook-ի, Twitter-ի, ինչպես նաև Google-ի սեփականատերերից բազմիցս պահանջել են արգելափակել կեղծ տեղեկատվությունը և լուրերը, որոնք տարածվում են իրենց կայքերի միջոցով: Բացի այդ, մալայզիական հատուկ ծառայությունները բազմիցս մտահոգություն են հայտնել համացանցում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ակտիվացման կապակցությամբ, որը սոցիալական ցանցերի օգնությամբ զբաղվում է գրոհայինների, այդ թվում՝ անչափահասների և կանանց հավաքագրմամբ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՀԺԿ-ն խստորեն դատապարտում է Սյուզի Գեւորգյանի նկատմամբ իրականացված բռնությունները’
Հաջորդ հոդվածը‘Հայկական հարցի մասնագետը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր խորհրդական․ Ermenihaber’