‘Մալայզիայի վարչապետին դատապարտել են Օբամայի հետ գոլֆ խաղալու համար’

1104

Մալայզիայի վարչապետ Նաջաբ Աբդուլա Ռազակի ֆեյսբուքյան էջի բաժանորդները դատապարտել են նրան այն բանի համար, որ մինչ Մալայզիայում բնակիչները փորձում են փրկվել ավերիչ ջրհեղեղից, նա հանգստյան օրերն անցկացնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գոլֆ խաղալով:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ջրհեղեղից առավել տուժած վեց նահանգներում ավելի քան 91 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները:

Հինգշաբթի օրը վարչապետը Facebook-ի իր էջում հաղորդագրություն է տեղադրել, թե ինքն իր տեղակալին հանձնարարել է անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տարերքից տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Կեսօրվա դրությամբ այդ հաղորդագրության տակ արդեն 2 800 մեկնաբանություն է եղել, որոնց մեծ մասը քննադատություն է պարունակում վարչապետի հասցեին՝ Օբամայի հետ գոլֆ խաղալու համար, մոտավորապես՝ այս կարգի.

«Սըր, դուք քաղաքական մեծ  սխալ եք թույլ տվել՝ այսպիսի պահի մեկնելով ԱՄՆ: Մարդիկ դա հենց այնպես չեն մոռանա: Դուք պետք է դադարեցնեք այցը և վերադառնաք»: «Նաջիբ… խնդրում եմ՝ հոգ տարեք ձեր ժողովրդի մասին՝ փոխանակ Օբամայի հետ գոլֆ խաղալու»: Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Գեղարքունիքի թեմը մամուլի հրապարակումներից հետո կզբաղվի «Պոնչի» խնդրով (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Կիևում անհայտ անձը նռնակ է նետել պատգամավորների ուղղությամբ’