‘Մալայզիա. Բուհը քննադատվում է՝ Կիմ Չեն Ինին դոկտորի կոչում շնորհելու համար’

810

Մալայզիական համալսարանը խիստ քննադատական վերաբերմունքի է արժանացել այն բանի համար, որ տնտեսագիտության պատվավոր դոկտորի  կոչում է շնորհել աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին: Բազմաթիվ մալայզիացիներ սոցիալական ցանցերում քննադատել են Կուալա-Լումպուրում գտնվող մասնավոր համալսարանի այդ որոշումը: Կիմ Չեն Ինը համաձայնել է ընդունել գիտական աստիճանը, և պարգևատրման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը փոխանցվել է ԿԺԴՀ դեսպանին Մալայազիայում կայացած հանդիսության ժամանակ: Համալսարանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում իրենց որոշումը բացատրել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտումով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բուրջանաձե. Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի խնդիրները չեն լուծվի’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ-ը վելեյբոլի ֆեդերացիան ժառանգել է Լիսկայից. Մամուլ’