‘Մալայզիա. Մեկ տարի առաջ անհետացած MH370 չվերթի օդանավը կհայտնաբերվի’

1296

Մալայզիայի տրանսպորտի նախարար Լյոու Տյոն Լայը համոզմունք է հայտնել, որ մեկ տարի առաջ Հնդկական օվկիանոսի վրա անհետացած MH370 չվերթի օդանավը, այնուամենայնիվ, կհայտնաբերվի:

Նման հայտարարություն նախարարն արել է BBC-ին տված հարցազրույցում՝ նվիրված ողբերգության մեկամյակին: Նախարարը նաև հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները անհետացած օդանավի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չեն թաքցնում:

Կուալա-Լամպուրից Պեկին թռչող ինքնաթիռը անհետացել է 2014 թ. մարտի 8-ին: Ինքնաթիռում կար 239 մարդ: Օդանավի որոնումները մեկ տարի է՝ շարունակվում են, առայժմ՝ ապարդյուն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ուսումնասիրում են ԻՊ-ի twitter-յան կողմնակիցների հարցը’
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. Պուտինը պատասխանել է Պոռոշենկոյի՝ Սավչենկոյին վերաբերող նամակին’