‘Մալդիվների նախկին նախագահը ձերբակալվել է իշխանազանցության համար’

934

Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդին, որը մեղադրվում է իշխանության չարաշահման մեջ:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին նախագահի որոշմամբ պաշտոնանկ արվեց երկրի քրեական դատարանի գլխավոր դատավոր Աբդուլա Մուհամեդը, որից հետո ծայր առած հակակառավարական ելույթների ճնշման տակ նախագահ Նաշիդը ստիպված եղավ հրաժարական տալ:

Մալդիվների ժողովրդավարական կուսակցության ներկայացուցչի փոխանցմամբ՝ բազմիցս դատակոչված Մուհամեդ Նաշիդն այդպես էլ դատարան չի ներկայացել, ինչի պատճառով, ոստիկանությունը ստիպված է եղել ձերբակալել նրան և բերման ենթարկել:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС 

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Խաչատուրովին ‘