‘ Մալենա Մարդ. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին’

882

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, մարտի 11-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը վարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սակայն, ինչպես հայտարարել է ԵՄ-ն, մենք պատրաստ ենք դրան աջակցել և ցանկանում ենք հնարավորինս օգնել գործընթացի առաջխաղացմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», — հայտարարել է դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը մտադիր է խնդրել ԱՄՆ-ին՝ իրավական գնահատական տալ իրավիճակին Ուկրաինայում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը’