‘Մալթայում սպանված լրագրողուհու որդին մեղադրում է իշխանություններին’

2398

Ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհված մալթացի լրագրողուհու որդին տեղի ունեցած ողբերգության համար մեղադրել է Մալթայի իշխանություններին, իսկ Մալթան անվանել է մաֆիոզ երկիր:

53-ամյա Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել է իր ավտոմեքենայում որոտացած պայթյունի հետևանքով: Լրագրողուհին հայտնի էր իր բլոգով, որտեղ հրապարակում էր Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիայի դեպքերի հետաքննության արդյունքները:

«Իմ մայրը սպանվել է կանխամտածված, այն պատճառով, որ կանգնել է օրենքի գերակայության և նրանց միջև, ովքեր փորձում են խախտել օրենքը»,- հայտարարել է զոհվածի որդին՝ Մեթյուն, որը պայթյունի վայրից հեռու չի եղել այդ պահին:

Պայթյունից մի քանի ժամ անց՝ մորը այրվող ավտոմեքենայից դուրս բերելու ապարդյուն փորձերից հետո, Մեթյուն Facebook-ում գրառում է կատարել՝ մեղադրելով ոստիկանությանը՝ անձեռնհասության, իսկ իշխանություններին՝ անպատժելիության համար: «Երբ պետական կառույցներն անգործունակ են, հաճախ լրագրողը դառնում է այն միակ մարդը, որը կարող է պաշտպանել օրենքը»,- գրել է Մեթյուն, որը նույնպես լրագրող է: Նա նաև իշխանություններին քննադատել է այն բանի համար, որ նրանք ջանում են միջազգային ասպարեզում Մալթան ներկայացնել որպես ազատական արևմտյան պետություն:

Փոխանցում է BBC-ն:

  

Նախորդ հոդվածը‘Կիևում վրանային ավան է տեղադրվել’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Ժնեւը՝ Ստեփանակերտի աչքերով ‘