‘Մալիի մայրաքաղաքում հարձակում է տեղի ունեցել հյուրանոցի վրա’

1402

Մալիի մայրաքաղաք Բամակոյից տեղեկություններ են ստացվել, որ հարձակման է ենթարկվել Radisson Blu հյուրանոցի վրա: Հյուրանոցից լսվել են ինքնաձիգ զենքերից արձակված կրակոցների ձայներ: Ոստիկանությունը շրջապատել է հյուրանոցի շենքը:

France-Presse լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ հարձակումը գործել են իսլամիստները: Նրանք գրավել են հյուրանոցի յոթներորդ հարկը: Reuters-ի զրուցակցի խոսքով՝ հարձակվողները փորձել են պատանդներ վերցնել, սակայն առայժմ անհայտ է՝ արդյո՞ք դա նրանց հաջողվել է:

Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը՝ Radisson Blu հյուրանոցը մեծ հեղինակություն է վայելում Մալիում աշխատող արտասահմանցիների շրջանում:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Բյուջեի նախագիծը սահմանադրական հանրաքվեի նկատմամբ անարգանք է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երկիրը եւ մարդը (Զորիկ Գալստյանի հիշատակին)’