‘Մալիի սուվերենությունը կվերականգնվի հաշված օրերի ընթացքում. Ֆրանսուա Օլանդ’

878

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Մալիի սուվերենությունը կվերականգնվի հաշված օրերի ընթացքում, հայտնում է France Presse լրատվականը:

«Ներկայումս մենք գտնվում ենք օպերացիայի ամփոփոիչ փուլում: Հաշված օերի ընթացքում մալիի ողջ տարածքը կվերադառնա երկրի կառավարությանը»,- հայտնել է Օլանդը:

Նախագահը բարձր է գնահատել ռազմական օպերացիայի արդյունքները և չի բացառել, որ ֆրանսիացի զինվորականները Մալիում կմնան նույնիսկ այն բանից հետո, երբ ապրիլի վերջում մեկնարկի հիմնական ռազմական ուժերի դուրս բերումը այնտեղից:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ից ֆրանսիացի զինվորականները Մալիում իսլամիստական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ են անցկացնում: Այս աֆրիկյան երկրում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ծայրահեղական խմբավորումների զինյալները սկսել են գրոհել երկրի կենտրոնական հատվածում տեղակայված կառավարական զորքերի դիրքերը:

Նախորդ հոդվածը‘Օբամայի Երուսաղեմ այցելության ժամանակ Պաղեստինը հրթիռակոծել է Իսրայելի հարավը’
Հաջորդ հոդվածը‘Վիրահատությունից հետո ապաքինվող Լեդի Գագան բոլորին ապշեցրել է ոսկե շարժասայլակով (Ֆոտոշարք)’